• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոել Քեմպբելը ցանկանում է մնալ «Արսենալում»

Ջոել ՔեմպբելՉնայած խաղային պրակտիկայի բացակայությանը և «Արսենալում» որևէ հեռանկարի, Ջոել Քեմպբելը հայտնել է, որ չի մտածում ակումբը փոխելու մասին:

Կոստա-Ռիկայի կազմում աշխարհի առաջնության ժամանակ փայլած 22-ամյա Քեմպբելը հույս հայտնեց, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իրեն խաղալու հնարավորություն կտա:

Սակայն ֆրանսիացի մասնագետը Ջոելին չի դիտարկում որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ և հարձակվողին հնարավորություն չի տալիս տեղ գտնել անգամ պահեստայինների կազմում: Սակայն տաղանդավոր ֆուտբոլիստը չի ցանկանում փոխել ակումբը:

-Այն ամենը, ինչ վերջին շրջանում խոսում են իմ մասին, չի համապատասխանում իրականությանը: Ես ցանկանում եմ խաղալ, սակայն դրա համար պետք է քրտնաջան աշխատել: Ես պետք է շարունակեմ մարզվել և սպասել իմ հնարավորությանը։

«Արսենալն» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, այստեղ բարձրակարգ ֆուտբոլիստները շատ են: Ես շատ բան եմ սովորել Արսեն Վենգերից և իմ թիմակիցներից,- ասել է Քեմպբելը: Daily Mail

Հետաքրքիր փաստեր