• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոննի Էվանսը հնարավոր է մասնակցի «Ֆուլհեմի» հետ խաղին

Ջոննի ԷվանսՊաշտպան Ջոննի Էվանսը հնարավոր է վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմ Պրեմիեր Լիգայի շրջանակներում շաբաթ օրը կայանալիք «Ֆուլհեմի» հետ խաղին:

Ուրբաթ օրն արդեն Էվանսը կմարզվի ամբողջ թիմի հետ՝ վերջնականապես ապաքինվելով ծնկատակի ջիլի վնասվածքից: Էվանսը դեռ հնարավորություն ունի մասնակցելու շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը:

Իսկ վինգեր Էշլի Յանգը դեռ չի բուժել ծունկը, և նրա վերադարձը դաշտ հետաձգվում է որոշ ժամանակով:

-Էշլին առաջվա պես անհասանելի է մեզ համար: Բայց հույս ունենք, որ Ջոննին այսօր կմարզվի: Նրա վերադարձով ևս մեկ տարբերակ կավելանա, և դա լավ նորություն է,- հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը: Manchester Evening News

Հետաքրքիր փաստեր