• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոննի Էվանսը տեղափոխվեց «Վեստ Բրոմվիչ»

Ջոննի Էվանս«Վեստ Բրոմվիչը» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ջոննի Էվանսին գնելու մասին։ Գործարքը գնահատվում է 8 մլն ֆունտ։

«Կարմիր սատանաների» ակադեմիայի սանն ակումբի առաջին թիմում մասնակցել է 198 խաղի։ Սակայն նախորդ մրցաշրջանում Էվանսը կորցրեց վստահությունը «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի մոտ։

Այս ամառ վան Գալն Իռլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին պարզ հասկացրեց, որ նա տեղ չունի իր պլաններում։ Արդյունքնում Էվանսը համաձայնվեց «Վեստ Բրոմվիչի» առաջարկին, որի հետ 4 տարվա պայմանագիր ստորագրեց։

-Սա հիանալի ձեռքբերում է ակումբի համար։ Ջոննին մեծ փորձ ունի և մեզ համար կարևոր ֆուտբոլիստ կլինի։ Ես վաղուց եմ նրան հետևում,- ասել է «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը։

Հետաքրքիր փաստեր