• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոննի Էվանս. «Ռեալը» միայն Ռոնալդուն չէ»

Ռոնալդու«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ջոննի Էվանսը վստահ է, որ Չեմպիոնների Լիգայի առաջիկա երկու խաղերում իր թիմը պետք է զգուշանա ոչ միայն Ռոնալդուից:

Չորեքշաբթի երեկոյան «Յունայթեդը» կհյուրընկալվի «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում:

Էվանսը չի կարծում, որ միայն «մանկունյանցիների» նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է խնդիրներ ստեղծելու իրենց համար:

-Կրիշտիանուն փոխել է իր խաղը: Երբ հանդես էր գալիս «Օլդ Թրաֆորդում», նա գործում էր որպես աջ կամ ձախ վինգեր: Չեմ կարծում, որ «Ռեալում» էլ է նույնը անում:

«Ռեալում» միայն Ռոնալդուն չէ, ումից պետք է զգուշանանք: Նրանք շատ ֆուտբոլիստներ ունեն, ովքեր մեզ համար լուրջ խնդիրներ կարող են ստեղծել: Իհարկե, մենք կփորձենք կանգնեցնել նրանց,- ասել է Էվանսը: Goal

Հետաքրքիր փաստեր