• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոնջո Շելվին ներողություն է խնդրել «Սուոնսիի» երկրպագուներից

Ջոնջո Շելվի«Սուոնսի Սիթիի» կիսապաշտպան Ջոնջո Շելվին «Լիվերպուլին» ոչ-ոքի «պարգևելու» համար ներողություն է խնդրել ուելսյան ակումբի երկրպագուներից:

21-ամյա Շելվին երեկվա խաղում (2:2) բացեց հաշիվ, այնուհետև՝ չանցած 2 րոպե, կոպիտ սխալի արդյունքում գոլ բերեց «Սուոնսիի» դարպասին: «Կարմիրների» երկրորդ գոլի ժամանակ Վիկտոր Մոզեսի մոտ գնդակը հայտնվեց կրկին Շելվիի սխալ փոխանցումից հետո, իսկ ահա երկրորդ խաղակեսում Ջոնջոն գեղեցիկ գոլային փոխանցում կատարեց Միչուին:

Խաղից հետո «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը ներողություն է խնդրել «Սուոնսիի» երկրպագուներից:

-Ես ցանկանում եմ ներողություն խնդրել երկրպագուներից՝ երկու կոպիտ սխալների համար, որոնց արդյունքում, եթե անկեղծ գտնվենք, ես ոչ-ոքի նվիրեցի «Լիվերպուլին»: Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի:

Հաճելի էր խաղը գոլով սկսել, սակայն հետո պատահեց երկու կոպիտ սխալ: Բայց մենք կարողացանք երկրորդ գոլը խփել և խաղն ավարտել ոչ-ոքի արդյունքով,- Sky Sports-ին հայտնել է Շելվին:

Հետաքրքիր փաստեր