• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոնսոնը, Սիսոկոն և Ալենը Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում կմիանան «Լիվերպուլին»

Գլեն Ջոնսոն Ջո Ալեն«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ ազգային հավաքականների խաղերից հետո շարք կվերադառնան միանգամից երեք ֆուտբոլիստներ՝ Գլեն Ջոնսոնը, Ալի Սիսոկոն և Ջո Ալենը:

«Կրիստալ Փելեսի» դեմ խաղից հետո Ռոջերսի սաները մինչև հոկտեմբերի 19-ը հանգստանալու հնարավորություն ունեն, որից հետո արտագնա խաղ կանցկացնեն «Նյուքասլի» հետ:

«Կաչաղակների» դեմ խաղի համար Ռոջերսն իր հետ կարող է վերցնել Ջոնսոնին, ով բացակայում է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից հետո, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին:

-Գլենն արդեն սկսել է մարզումները, և մենք հուսով ենք, որ հավաքականների խաղերից հետո նա մեր տրամադրության տակ կլինի: Լավ վիճակում են գտնվում նաև Ալի Սիսոկոն և Ջո Ալենը,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: