• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոն Ռադին նոր պայմանագիր է ստորագրել «Նորվիչի» հետ

Ջոն Ռադի«Նորվիչ Սիթիի» դարպասապահ Ջոն Ռադին 4 տարով երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ:

Այժմ Ռադին «Նորվիչում» հանդես կգա մինչև 2017թ-ը: Ակումբը նաև իրավունք է ձեռք բերել ավտոմատ կերպով երկարաձգել պայմանագիրը ևս 12 ամսով:

Ջոնը «Քերոու Ռոուդ» է տեղափոխվել 2010թ-ին՝ «Էվերթոնից» և այդ պահից հասցրել է մասնակցել 107 հանդիպման: Անցած տարի Ռադին նորամուտը նշեց Անգլիայի ազգային հավաքականում:

Հիշեցնենք, որ ամռանը Ռադիի համար պայքարում էր «Չելսին»: «Կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 27-ամյա անգլիացուն տեսնում էր որպես երկրորդ դարպասապահ, ով կապահովագրեր Պետր Չեխին, սակայն Ջոնը նախընտրեց մնալ «Նորվիչում» և խաղալ յուրաքնչյուր շաբաթ:

-Ես ավելի քան ուրախ եմ պայմանագիրը երկարաձգելու համար: Ակումբը, ֆուտբոլիստները և երկրպագուները ինձ շատ լավ են վերաբերվում,- ասել է Ռադին:

Հետաքրքիր փաստեր