«Էվերթոնը» 3-4 ամիս չի կարողանա օգտվել իր պաշտպան Ջոն Սթոնսի ծառայություններից: Անգլիացին կենթարկվի ձախ կոճի վիրահատության:
Հիշեցնենք, որ 20-ամյա Սթոնսն այդ վնասվածքն ստացել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կիրակի օրը կայացած խաղում: Այսօր հայտնի դարձավ, որ Ջոնը չի խուսափի վիրահատական միջամտությունից:
-Նա բաց կթողնի 10-ից 14 շաբաթ՝ կախված նրանից, թե ինչպես կընթանա ապաքինումը: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ նա լիովին պատրաստ լինի մրցաշրջանի վճռորոշ հատվածին,- «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի խոսքերն է մեջբերում մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը:
Ավելացնենք, որ այս պահին «Էվերթոնից» վնասվածքներ ունեն նաև Սիլվեն Դիսթենը, Արունա Կոնեն, Ռոս Բարքլին, Կևին Միրալյասը, Շեյմուս Կոուլմենը և Ջեյմս Մակարտին: