• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջո Հարտը նոր պայմանագիր ստորագրեց «Սիթիի» հետ

Ջո Հարտ«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է դարպասապահ Ջո Հարտի հետ նոր պայմանագրի ստորագրման մասին, որտ կգործի մինչև 2019թ-ը:

Նախորդ մրցաշրջանում Ջոն ոչ այնքան հաջող հանդես եկավ, երբ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին նրան որոշ ժամանակ թողեց պահեստայինների նստարանին: Ի պատիվ անգլիացու, նա կարողացավ հաղթահարել այդ դժվարությունը և մրցաշրջանն ավարտեց «Սիթիի» հետ դառնալով Պրեմիեր Լիգայի չեմպիոն:

Այս ամառ Պելեգրինին թիմ հրավիրեց բազմափորձ Վիլլի Կաբալերոյին, սակայն Հարտը վերգտել է իր խաղը և ամրապնդվել է հիմնական կազմում:

Ավելացնենք, որ այս տարի «Սիթին» երկարաձգել է նաև Վենսան Կոմպանիի, Դավիդ Սիլվայի, Սերխիո Ագուերոյի, Էդին Ջեկոյի և Սամիր Նասրիի պայմանագրերը: Սպասվում է, որ շուտով նոր պայմանագիր կստորագրի նաև Հարտի հայրենակից Ջեյմս Միլները: