• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռայան Գիգգսը նոր պայմանագիր է կնքել «Յունայթեդի» հետ

Ռայան Գիգգս«Մանչեսթեր Յունայթեդի» վետերան Ռայան Գիգգսը նոր մեկամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ:

Գիգգսը «Յունայթեդ» է եկել 1991 թվականի մարտին: Այս ամբողջ ընթացքում նա այնքան հսկայական փորձ է ձեռք բերել, որ գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը պարզապես չէր կարող իրեն թույլ տալ կորցնել այսպիսի խաղացողի: Ռայանն առաջվա պես շատ օգտակար ֆուտբոլիստ է ակումբի համար:

Այս պահին Գիգգսն ակումբի ռեկորդակիրն է՝ անցկացնելով 931 հանդիպում և խփելով 168 գոլ: Նա 12 անգամ դարձել է Պրեմիեր Լիգայի չեմպիոն, 4 անգամ նվաճել է Անգլիայի գավաթը, 3 անգամ Լիգայի գավաթը և 2 անգամ Չեմպիոնների Լիգան:

-Ես ինձ շատ լավ եմ զգում և ավելի քան երբեք հաճույք եմ ստանում ֆուտբոլից, սակայն ամենակարևորը՝ ես օգտակար եմ ակումբին: Ես հաճույք եմ ստանում, որ մի մասնիկն եմ այն թիմի, որն այսպիսի մտածելակերպ ունի: Այժմ, երբ մրցաշրջանը մոտենում է ավարտին, մենք նորից տիտղոս նվաճելու հնարավորություն ունենք,- հայտնել է Գիգգսը:

Ավելացնենք, որ Գիգգսի նոր պայմանագիրը կգործի մինչև 2014 թվականի հունիս: Այդ ժամանակ նա կլինի արդեն 40 անց: