• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռայան Շոուքրոսը կմնա «Ստոկում»

Ռայան Շոուքրոս«Ստոկ Սիթիի» կենտրոնական պաշտպան Ռայան Շոուքրոսը կթարմացնի պայմանագիրը ևս 6 տարով: Թիմի գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսի խոսքերով պայմանագիրը կկնքվի մինչև Ծննդյան տոները:

«Կավագործների» կապիտանի ծառայություններով արդեն իսկ հետաքրքրվում էին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլն» ու «Քուինս Պարկ Ռեյնջերսը»: Սակայն Շոուքրոսը ցանկացավ մնալ իր հարազատ ակումբում, թեև ցածր հոնորարով:

Շոուքրոսին ակումբը առաջարկելու է հիանալի պայմաններ, և այս գործարքը կլինի շահավետ երկու կողմերին էլ: Տոնի Պյուլիսը կարծում է, որ կողմերը հեշտությամբ համաձայնության կգան:

-Հիմա կարևոր է, որ Ռայանը կենտրոնանա իր խաղի վրա և շարունակի ցուցադրել բարձր մակարդակի խաղ: Բայց նա այնպիսի մարդ չէ, որ գայթակղվի կողմնակի բաներով:

Մինչ պայմանագրի կնքումը մնացել է պարզել մի քանի փոքրիկ մանրամասն:

Հետաքրքիր փաստեր