• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռանիերին չեմպիոնական պայքարում ֆավորիտ է համարում «Արսենալին»

Կլաուդիո Ռանիերի Արսեն Վենգեր«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կարծում է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում գլխավոր ֆավորիտն «Արսենալն» է։

«Էմիրեյթսում» կրած պարտությունից հետո (2։1) «աղվեսները» թույլ տվեցին, որ Արսեն Վենգերի թիմն իրենց նկատմամբ միավորների տարբերությունը հասցնի 2-ի։

Իտալացի մասնագետը շարունակում է հավատալ, որ իր թիմը պայքարում է չեմպիոնության համար, սակայն գլխավոր ֆավորիտ համարում է «Արսենալին»։

-Մենք գիտենք, որ մեր կազմը լավագույնը չէ։ Չէ որ Պրեմիեր Լիգայում բազում ուժեղ ակումբներ են հանդես գալիս, այդ թվում՝ «Արսենալը»։ Նրանք շատ ֆուտբոլիստներ ունեն, ովքեր կարող են գոլ խփել խաղի ցանկացած պահին։ Իմ կարծիքով, հենց նրանք կհաղթեն տիտղոսը։

Մեր երկրպագուները և շատ լրագրողներ երազում են, որ «Լեսթերը» վերցնի տիտղոսը, սակայն մենք այդ մասին չենք մտածում, այլ պարզապես շարունակում ենք պայքարել,- ասել է Ռանիերին։ Leicester Mercury