• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռանիերին և Ագուերոն ապրիլ ամսվա լավագույններն են

Claudio-Ranieri«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի ապրիլ ամսվա լավագույն մարզիչ և լավագույն ֆուտբոլիստ՝ համապատասխանաբար։

Նախորդ ամիս Ռանիերիի սաները տարան 3 հաղթանակ և մեկ խաղ ավարտեցին ոչ ոքի։ Այդ արդյունքի շնորհիվ «աղվեսները» առաջնության ավարտից 2 տուր առաջ ապահովեցին իրենց չեմպիոնական տիտղոսը։

Լավագույն մարզչի համար պայքարում Ռանիերին շրջանցեց իր երեք կոլեգաներին՝ Մանուել Պելեգրինիին, Յուրգեն Կլոպին և Սեմ Էլլարդայսին։

Իր հերթին ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացավ Սերխիո Ագուերոն։ Նախորդ ամիս արգենտինացին խփեց 7 գոլ, որից 3-ը «Չելսիի» դարպասին։

Նշենք, որ Ագուերոյի հետ այս մրցանակի համար պայքարում էին «Վեստ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլը, «Նյուքասլի» վինգեր Անդրոս Թաունսենդը, «Սանդերլենդի» պաշտպան Լամին Կոնեն, ինչպես նաև «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը։

Հետաքրքիր փաստեր