• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայելը փորձելու է կանգնեցնել «աշխարհի լավագույն ֆուտբոլիստին»

Ռաֆայել«Մանչեսթեր Յունայթեդի» աջ պաշտպան Ռաֆայել Դա Սիլվան հայտնել է, որ կփորձի անել ամեն հնարավորը՝ կանգնեցնելու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: «Մանկունյանցիները» չորեքշաբթի երեկոյան հյուրընկալվելու են արքայական ակումբին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում:

Այս խաղում Ռոնալդուն, որը 35 տուրում խփել է արդեն 36 գնդակ, մրցելու է իր նախկին ակումբի դեմ: 22-ամյա Ռաֆայելը հիանում է Ռոնալդուով, սակայն միևնույն ժամանակ շատ լավ գիտի՝ ինչ սպասել նախկին ակումբակցից:

-Իմ կարծիքով Ռոնալդուն աշխարհի լավագույն խաղացողն է: Կարծում եմ՝ նա խաղացող է, որը չունի թույլ կողմեր, և ես նրան շատ եմ հավանում: Կարծում եմ՝ նա համար մեկն է:

Գիտեմ, թե ինչի է նա ընդունակ, որովհետև շատ եմ խաղացել և մարզվել նրա հետ: Այդ իսկ պատճառով նա այն մրցակիցը չէ, ում մասին կարող ես մտածել. «Նա լավն է, սակայն չգիտեմ, թե ինչ սպասել նրանից»: Տվյալ պարագայում գիտեմ՝ ինչ սպասել նրանից,- հայտնել է Ռաֆայելը: The Sun

Հետաքրքիր փաստեր