• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել. «Այժմ մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում»

Ռաֆայել Դա Սիլվա«Մանչեսթեր Յունայթեդի» աջ պաշտպան Ռաֆայել Դա Սիլվան իր թիմակիցներին կոչ է անում փորձել հաղթել մրցաշրջանի մնացած բոլոր խաղերում:

Բրազիլիացու կարծիքով, շաբաթ օրը «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ տարած հաղթանակը (0:3) պետք է իրենց նոր ուժ տա, որպեսզի հաղթանակներով անցկացնեն մրցաշրջանի մնացած հատվածը:

-«Վեստ Բրոմվիչի» դեմ մենք խաղացինք ինչպես մեկ միասնական թիմ: Յուրաքանչյուրս պայքարում էինք, և մենք իսկապես ուրախ ենք այդ հաղթանակի համար: «Մանչեսթեր Յունայթեդի» համար կարևոր են բոլոր խաղերը:

Մրցաշրջանի մեկնարկում մենք մեկ խաղում հաղթում էինք, մյուսում՝ պարտվում: Սակայն այժմ ամեն ինչ պետք է այլ լինի: Առջևում կարևոր խաղ ունենք «Լիվերպուլի» դեմ և մենք պետք է ցույց տանք մեր իրական մակարդակը,- Manchester Evening News-ին հայտնել է Ռաֆայելը: