• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտես. «Աբրամովիչին պետք չէ, որ «Չելսին» խաղա «Բարսելոնայի» ոճով»

Ռաֆայել Բենիտես«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը չի ուզում, որ «կապույտները» խաղան «Բարսելոնայի» ոճով:

Համաձայն շրջանառվող լուրերի, Աբրամովիչը երազում է իր ակումբը տեսնել այնպիսի ոճում, ինչպիսին խաղում է «Բարսելոնան»: Դրա համար Ռոմանը անգամ ցանկանում էր թիմ հրավիրել Խոսեպ Գվարդիոլային:

Բենիտեսը հայտնել է, որ Աբրամովիչը ցանկանում է տեսնել հարձակվողական ֆուտբոլ և համեմատությունը «Բարսելոնայի» հետ տեղին չէ:

-Ֆուտբոլիստներով, որոնք այստեղ են հավաքվել, կարելի է խաղալ ինչպես «Բարսելոնան»: Սակայն ես Աբրամովիչի հետ չեմ խոսել «Բարսելոնայի» մասին: Նա պարզապես ցանկանում է, որ թիմը լավ խաղա և հաղթի:

Ես, Ռոմանը, Մայքլ Էմենալոն և Ջոն Թերրին հետևում էինք ակումբի երիտասարդական թիմի խաղին: Ռոմանն ասեց, որ ցանկանում է թիմը լավ խաղա և հաղթի, սակայն ոչ «Բարսելոնայի» ոճով: Նա գիտի, որ մենք չունենք Մեսսի, Չավի և Ինեստա,- ասել է Բենիտեսը: Goal

Հետաքրքիր փաստեր