• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել. «Մենք ուզում ենք վերադարձնել չեմպիոնական տիտղոսը»

Ռաֆայել«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը հույս ունի, որ մանչեսթերյան դերբիից հետո իր թիմը առաջ կանցնի մրցակցից միանգամից 6 միավորով:

Այս կիրակի «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում «Յունայթեդը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հաղթելու համար «կարմիր սատանաները» պետք է լավ խաղան պաշտպանությունում: Այս կարծիքին է Ռաֆայելը:

-Եթե «Սիթիի» դեմ խաղում էլ այնպես պաշտպանվենք, ինչպես որ «Ռեդինգի» դեպքում էր, ապա մենք 100 % կպարտվենք: Սա մեր ամենալուրջ խաղն է, և մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք:

«Յունայթեդի» պաշտպանը խոստովանում է, որ իր թիմն ուզում է վերադարձնել տիտղոսը, որը նրանք անցած մրցաշրջանում զիջեցին «քաղաքայիններին»:

-Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ էինք զգում վերջին խաղից հետո: Նայում էինք իրար ու հարցնում. «Բայց ինչպես պատահեց, որ մենք կորցրինք չեմպիոնական տիտղոսը»: Եվ հիմա մենք պարզապես ուզում ենք վերադարձնել այն,- նշել է պաշտպանը: