• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռեալը» «Յունայթեդի» հետ կխաղա առանց Կասիլյասի

Իկեր Կասիլյաս«Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա մրցակից Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի երկու խաղերում չի կարողանա օգտվել փորձառու դարպասապահ Իկեր Կասիլյասի ծառայություններից:

Իսպանիայի հավաքականի դարպասապահը ձեռքի կոտրվածքից հետո ենթարկվել է վիրահատության և այժմ հայտնի է, որ ապաքինման համար կպահանջվի 3 ամիս:

Այդ վնասվածքը Իկերը ստացել է Իսպանիայի գավաթի խաղարկության «Վալենսիայի» դեմ խաղում: Անհաջող դուրս գալով պայքարի, բախվեց իր թիմակից Ալվարո Արբելոայի հետ:

«Ռեալը» այս իրավիճակում օպերատիվ գտնվեց և ձեռք բերեց «Սևիլյաի» դարպասապահ Դիեգո Լոպեսին, ով ամենայն հավանականությամբ թիմին կօգնի Չեմպիոնների Լիգայում:

Ավեցանենք, որ «կարմիր սատանաները» այս խաղից առաջ կադրային լուրջ խնդիրներ չունեն: Սէր Աելքսի խոսքերով Ջոնի Էվանսը և Էշլի Յանգը հաջորդ շաբաթ շարք կվերադառնան: Միակ կորուստը Դարրեն Ֆլետչերն է, ում համար մրցաշրջանը ավարտված է: