• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռեալը» պատրաստ է Կասիլյասին ուղարկել «Տոտտենհեմ»

Իկեր ԿասիլյասՄադրիդի «Ռեալում» հուսով են, որ Իկեր Կասիլյասին «Տոտտենհեմին» վաճառելն իրենց թույլ կտա գնել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային:

Գաղտնիք չէ, որ «արքայական ակումբի» առաջնային նպատակներից մեկն այս ամռանը 24-ամյա Դե Խեային ձեռք բերելն է: Իսպանացին հրաժարվել է երկարաձգել իր պայմանագիրը և հավանական է, որ «կարմիր սատանաները» կհամաձայնվեն վաճառել իրենց առաջատար ֆուտբոլիստներից մեկին:

Խոսվում է, որ «Յունայթեդը» Դե Խեային որպես փոխարինող տեսնում է «Տոտտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսին: Ֆրանսիացին չի թաքցնում, որ ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների Լիգայում, չնայած, որ առայժմ չի հայտնել «Ուայթ Հարթ Լեյնը» լքելու մտադրության մասին:

Որպեսզի լոնդոնցիները Լյորիսին «Յունայթեդին» վաճառելու դեպքում չմնան առանց բարձրակարգ դարպասապահի, «Ռեալը» պատրաստակամություն է հայտնել 32-ամյա Կասիլյասին զիջել «Տոտտենհեմին»: Ինչպես հաղորդում է The Independent-ը, մադրիդցիները հուսով են, որ այս քայը կնպաստի Դե Խեայի տրանսֆերի իրականացմանը:

Աղբյուրի հաղորդմամբ, գործարքը կարող է չկայանալ լոնդոնյան կողմի պատճառով, որի նախագահ Դանիել Լևին օրեր առաջ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին հավաստիացրել է, որ Լյորիսն իր տրամադրության տակ կլինի նաև հաջորդ մրցաշրջանում:

Հետաքրքիր փաստեր