• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռեալը» պատրաստ է Կոենտրաոյին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»

Ֆաբիո ԿոենտրաոՄադրիդի «Ռեալը» որոշել է վաճառել իր ձախ պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյին և պատրաստվում է իր ֆուտբոլիստին առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդին»:

Վաղուց է հայտնի, որ «կարմիր սատանաները» հետաքրքրված են Պորտուգալիայի հավաքականի պաշտպանի ծառայություններով: Մինչ այժմ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը անարդյունք փորձեր է կատարել ուժեղացնել իր թիմի պաշտպանության ձախ եզրը:

Սպասվում է, որ մրցաշրջանի ավարտից հետո «Յունայթեդից» կհեռանա Պատրիս Էվրան, ինչի պատճառով Մոյեսը կրկին կվերադառնա Կոենտրաոյի տրանսֆերին:

Ինչպես հաղորդում է Daily Express-ը, «կարմիր սատանաների» ուշադրության կենտրոնում է նաև «Սաութհեմպտոնի» և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Լյուկ Շոուն, ու տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն ֆունտ: Կոենտրաոն ավելի հասանելի է «Յունայթեդի» համար, քանի որ նրա դիմաց «Ռեալը» պահանջում է 10 մլն ֆունտ:

Հետաքրքիր փաստեր