• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռեալը» պատրաստ է 100 մլն եվրո վճարել Կուրտուայի համար

Տիբո ԿուրտուաՄադրիդի «Ռեալը» պատրաստ է տրանսֆերային նոր ռեկորդ սահմանել դարպասապահի համար և 100 մլն եվրո (79 մլն ֆունտ) առաջարկել «Չելսիի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի համար։

Ընդամենը մեկ օր առաջ Տիբոն յուղ լցրեց կրակին՝ հայտնելով, որ վստահ չէ իր ապագայի հարցում։ «Կապույտների» անորոշ հեռանկարները կապված նոր մարզչի և Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանին իրենցից մասնակցության հետ, Կուրտուային ստիպել է մտածել ակումբը փոխելու մասին։

Իսպանական AS պարբերականի հաղորդմամբ, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է ահռելի գումարներ ծախսել 23-ամյա Կուրտուայի համար, ով «Ատլետիկոյում» խաղալու ժամանակ երեք փայլուն մրցաշրջան անցկացրեց Լա Լիգայում։

Նախորդ ամառ Դավիդ դե Խեայի տրանսֆերի հարցում համաձայնության չգալուց հետո համաշխարհային մակարդակի դարպասապահի հարցը մնում է առաջնային «արքայական ակումբի» համար, չնայած որ ընթացիկ մրցաշրջանում վստահ ելույթներ է ունենում Կեյլոր Նավասը։

Պերեսին հայտնի է, որ Լա Լիգայում, Իսպանիայի գավաթում, Եվրոպայի լիգայում և Եվրոպայի սուպերգավաթում խաղացած Կուրտուան իրեն հարմարավետ է զգում Մադրիդում, որտեղ նա հաճախ է այցելում ազատ ժամանակ։ Տիբոն այնտեղ ունի սեփական բնակարան, իսկ նրա ընկերուհին իսպանացի է։

Ավելացնենք, որ եթե այս տրանսֆերը կայանա, ապա Կուրտուան կդառնա աշխարհի ամենաթանկ դարպասապահը։ Առայժմ այդ կոչումը պատկանում է Ջանլուիջի Բուֆոնին, ում համար «Յուվենտուսը» 2001 թվականին «Պարմայի» 54 մլն եվրո վճարեց։

Հետաքրքիր փաստեր