• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռեալը» Ռունիի համար 25 մլն ֆունտ կառաջարկի

Ուեյն ՌունիԻնչպես հաղորդում է The Telegraph պարբերականը, «Ռեալը» պատրաստվում է ամռանը Ուեյն Ռունիի համար 25 մլն ֆունտ առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ռունիի գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ կլրանա 1.5 տարուց: Նախորդ ամռանը Ռունին մի քանի անգամ ակումբին խնդրեց բաց թողնել իրեն, սակայն արդյունքում շարունակեց խաղալ «Յունայթեդում»:

«Արքայական ակումբն» արդեն կազմել է հարձակվողների ցուցակը, ովքեր մրցաշրջանի ավարտից հետո կարող են հայտնվել «Ռեալում»: Ռունիից բացի այդ ցուցակում են հայտնվել նաև Սերխիո Ագուերոն, Ռադամել Ֆալկաոն և Լուիս Սուարեսը:

Եվ չնայած որ մադրիդցիների համար առաջնային է Ագուերոյի տրանսֆերը, ավելի հավանական է համարվում Ռունիի տեղափոխությունը: Աղբյուրի հաղորդմամբ, «Ռեալը» Ռունիի համար 25 մլն ֆունտ կառաջարկի:

Իր հերթին The Sun-ը հաղորդում է, որ անգլիացի հարձակվողը կարող է ամռանը գնել իր տրանսֆերը և «Յունայթեդից» հեռանալ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

Հետաքրքիր փաստեր