• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեդնապը վստահ է, որ «ՔՊՌ»-ն կարող է հաղթել «Յունայթեդին»

Հարի Ռեդնապ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը կարծում է, որ իր թիմը կարող է շաբաթ օրը միավոր կորզել «Մանչեսթեր Յունայթեդից»:

Շաբաթ օրը «Լոֆտուս Ռոուդում» միմյանց դեմ դուրս կգան Պրեմիեր Լիգայի առաջատարն ու ետնապահը: Ռեդնապը պլանավորել է հաղթել յուրաքանչյուր երկրորդ խաղում, որը նրանց կօգնի մնալ Պրեմիեր Լիգայում:

-Խաղի ելքը հնարավոր չէ պատկերացնել: Ոչ շատ վաղ մենք խաղացինք «Չելսիի» հետ: Կանխատեսում էին 3:0 կամ 4:0 պարտություն: Սակայն մենք հաղթեցինք այդ խաղում:

Հետո մենք տանը ընդունեցինք «Տոտտենհեմին», որը գոլ էր խփել արտագնա բոլոր խաղերում, սակայն մենք դարպասը անառիկ պահեցինք:

Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ մենք կարևոր միավոր վաստակեցինք: Դրա համար չենք կարող ասել, թե ինչպես կվերջանա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղը,- ասել է Ռեդնապը: Fulham Chronicle

Հետաքրքիր փաստեր