• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեդնապ․ «Ցավում եմ «Ռեալի» համար, քանի որ նրանք գործ ունեն Լևիի հետ»

Ջեյմի Ռեդնապ Դանիել Լևի«Տոտտենհեմի» նախկին կիսապաշտպան Ջեյմի Ռեդնապը կարծում է, որ Դանիել Լևիի պատճառով Մադրիդի «Ռեալի» համար շատ դժվար կլինի գնել Գարեթ Բեյլին:

Ինչպես հայտնի է, իսպանական ակումբն ուելսցի վինգերի համար 86 մլն ֆունտ է առաջարկել, սակայն «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին ցանկանում է իր ֆուտբոլիստի համար 100 մլն ֆունտ ստանալ:

Ռեդնապի կարծիքով, ով նախկինում աշխատել է Sky Sports-ում որպես ֆուտոբլային փորձագետ, Բեյլը բարձր է «Տոտտենհեմի» մակարդակից և պետք է տեղափոխվի «Ռեալ»: Սակայն, ինչպես մտածում է Ջեյմին, գործարքը շատ բարդ կլինի Լևիի պատճառով:

-Ես ցավում եմ «Ռեալի» ղեկավարների համար, քանի որ նրանք գործ ունեն Լևիի հետ: Նա կարող է մինչև վերջին ֆունտը ստանալ ցանկացած տրանսֆերից:

Այժմ «Տոտտենհեմը» ցանկանում է կատարել իր աշխատանքը և հետո վաճառել Բեյլին: Դանիելը լավ գիտի, որ եթե այժմ վաճառի Բեյլին և նոր բանակցություններ սկսի այլ ֆուտբոլիստներ գնելու համար, ապա իր վրա ճնշումը մեծ կլինի: Սա նման է պոկեր խաղին և Դանիելը քաղաքի լավագույն խաղացողն է:

Ես հավատում եմ, որ տեղափոխությունը տեղի կունենա, քանի որ Բեյլը ցանկանում է հեռանալ: Ես խոսել եմ «Տոտտենհեմի» ֆուտբոլիստների հետ և նրանք ասել են, որ Բեյլը փոխվել է իր վերաբերմունքն ակումբի նկատմամբ: Կարծում եմ՝ Գարեթն էլ է գիտակցում, որ այսպիսի հնարավորություն կյանքում երկրորդ անգամ չի ստանա,- Ռեդնապի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հետաքրքիր փաստեր