• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեմին կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ

Լոիկ Ռեմի«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հուսով է, որ թիմի հարձակվող Լոիկ Ռեմին կկարողանա հաջորդ շաբաթ իրենց օգնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում:

26-ամյա ֆրանսիացին «ռեյնջերների» կազմում մասնակցել է ընդամենը երկու խաղի: Ռեմին վերջին մարզման ժամանակ ազդրի վնասվածք ստացավ, ինչի պատճառով բաց թողեց «ՔՊՌ»-ի վերջին երկու խաղերը:

Ռեդնապի խոսքերով Ռեմին շուտով կկարողանա մասնակցել մարզումներին ամբողջական ծրագրով: Այս պարագայում մեծ են շանսերը, որ Լոիկը կմասնակցի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին:

-Լոիկը դեռ չի մարզվում ընդհանուր խմբի հետ, սակայն մենք հուսով ենք, որ նա երկուշաբթի պատրաստ կլինի դրան: Նա արդեն հաղթահարել է բոլոր խնդիրները, սակայն մենք ցանկանում ենք խուսափել բոլոր ռիսկերից,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ռեդնապը: