• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեմին չի կարողանա մասնակցել «Յունայթեդի» դեմ խաղին

Լոիկ ՌեմիԻնչպես որ Դիեգո Կոստան, այնպես էլ «Չելսիի» մեկ այլ հարձակվող Լոիկ Ռեմին բաց կթողնեն Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը, որը կկայանա այս կիրակի:

Հիշեցնենք, որ Կոստան վնասվածքով վերադարձավ Իսպանիայի ազգային հավաքականից, իսկ հետո նրա մոտ մարսողական խնդիրներ առաջացան:

Առողջական խնդիրներ ունի նաև «կապույտների» ամառային նորեկ Ռեմին: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, բացառվում է Ռեմիի մասնակցությունը «Օլդ Թրաֆորդում» կայանալիք խաղին: Սպասվում է, որ ֆրանսիացին բաց կթողնի երկու շաբաթ:

Այս պարագայում, կիրակի օրը «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տրամադրության տակ կլինեն վետերան Դիդիե Դրոգբան և նոր շարք վերադարձած Անդրե Շյուրլեն: