• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեմի Գարդը ցանկանում է Օսթինին բերել «Աստոն Վիլլա»

Չարլի ՕսթինՔՊՌ-ի հարձակվող Չարլի Օսթինն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Պրեմիեր Լիգա։ «Աստոն Վիլլան» մտադիր է անգլիացու հետ պայմանագիր ստորագրել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Հարձակվողական գծի ուժեղացումը բիրմինգհեմյան ակումբի նոր մարզչի առաջնային նպատակներից է, քանի որ «վիլլացիները» Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի 12 խաղում խփել են ընդամենը 10 գոլ։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Աստոն Վիլլան» մտադիր է այդ դիրքի համար հրավիրել 26-ամյա Օսթինին։ Նա մինչ այժմ սպասում է Պրեմիեր Լիգայից առաջարկների, որտեղ հաջող հանդես եկավ նախորդ մրցաշրջանում։

Աղբյուրի հաղորդմամբ, Չարլիի տրանսֆերի համար ՔՊՌ-ն պահանջում է 8 մլն ֆունտ։ Լոնդոնյան ակումբը գիտակցում է, որ մրցաշրջանի ավարտին կլրանա Օսթինի պայմանագիրը և ձմեռային տրանսֆերային պատուհանը վերջին հնարավորությունն է նրա դիմաց որոշակի գումար ստանալու համար։