• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռիկի Լամբերտը հույս ունի հրավեր ստանալ Անգլիայի ազգային հավաքականից

Ռիկի Լամբերտ«Սաութհեմպտոնի» փորձառու հարձակվող Ռիկի Լամբերտը կարծում է, որ նա արժանի է Անգլիայի ազգային հավաքական հրավիրվել, չնայած պատկառելի տարիքին: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:

Շաբաթ օրը կայացած «Ուիգանի» դեմ խաղում Լամբերտը խփեց իր 11-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում, և այժմ այս ցուցանիշով նա առաջ է ցանկացած այլ անգլիացի հարձակվողից: Բացի այդ այս գնդակը դարձավ Ռիկիի արդեն 99-րդը «Սաութհեմպտոնում» անցկացրած ամբողջ ժամանակահատվածում:

Իհարկե, այսպիսի բարձր արդյունավետությունը դեռ չի նկատում հավաքականի գլխավոր մարզիչը, որը Լամբերտին չի հրավիրել Բրազիլիայի հետ ընկերական խաղին: Այնուամենայնիվ, անձամբ ֆուտբոլիստը, որը շուտով կդառնա 31 տարեկան, չի հանձնվում ստանալու հրավեր ազգային հավաքականից և հանդես գալու այնտեղ:

-Չեմ կարծում, որ իմ տարիքը համարվում է անախորժություն: Չեմ ուզում ասել, որ հրավերի եմ սպասում: Այդպես չէ, բայց ես հույս ունեմ,- հայտնել է Լամբերտը: