• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռիկի Լամբերտը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն

Rickie-LambertՀինգշաբթի երեկոյան միանգամից մի քանի թերթեր գրեցին, որ «Սաութհեմպտոնի» հարձակվող Ռիկի Լամբերտը շատ մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն: Գործարքը գնահատվում է 4 մլն ֆունտ, գումարած որոշ բոնուսներ:

«Կարմիրները» հուսով են, որ 32-ամյա անգլիացին շաբաթ օրը կհամաձայնվի անձնական պայմանագրի կետերին և բուժզննում կանցնի, որպեսզի կիրակի օրը Անգլիայի հավաքականի հետ մեկնի Մայամի:

BBC-ի հաղորդմամբ, «Սաութհեմպտոնը» դեռ չի ընդունել «Լիվերպուլի» առաջարկը, սակայն բանակցությունները շարունակվում են, և «Սեյնտ Մերիի» ակումբը չի պատրաստվում կանգնել իր ֆուտբոլիստի ճանապարհին, ով ցանկանում է հեռանալ ակումբից:

Հաղորդվում է, որ «Լիվերպուլը» «Սաութհեմպտոնի» հետ բանակցում է նաև պաշտպան Դեյան Լովրենի և կիսապաշտպան Ադամ Լալանայի համար:

Հետաքրքիր փաստեր