• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռիո Ֆերդինանդը ցանկանում է մնալ «Յունայթեդում»

Ռիո Ֆերդինանդ«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտնել է, որ չնայած իր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի, նա ցանկանում է մնալ «Օլդ Թրաֆորդում»:

Ֆերդինանդը «Յունայթեդում» է արդեն 10 տարի, սակայն այս մրցաշրջանի ավարտին կլրանա նրա պայմանագիրը ակումբի հետ:

Առաջ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքսը հայտնել էր, որ 34-ամյա պաշտպանին կարող է առաջարկեն միայն 12 ամսվա պայմանագիր:

Վերջին ժամանակները ակտիվորեն խոսվում է, որ Ռիոն կարող է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվել ամերիկյան կամ ասիական որևէ ակումբ, որտեղ կավարտի կարիերան:

-Իհարկե, ես կցանկանամ մնալ: «Յունայթեդը» մեծ ակումբ է: Ցանկանում եմ հետագայում էլ լինեմ ակումբի համար պահանջված ֆուտբոլիստ:

Այս պահին մենք չենք բանակցում նոր պայմանագրի շուրջ,- ասել է Ֆերդինանդը: Sky Sports