• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռիո Ֆերդինանդն ավարտեց ֆուտբոլիստի իր կարիերան

Ռիո Ֆերդինանդ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը պաշտոնապես հայտել է ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելու մասին:

Ֆերդինանդը պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջին քայլերն արել է «Վեստ Հեմում», իսկ հետո տեղափոխվել է «Լիդս», որից էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Ռիոն երկու անգամ դարձել է աշխարհի ամենաթանկ պաշտպանը:

«Օլդ Թրաֆորդում» անցել է Ռիոյի կարիերայի լավագույն տարիները, որտեղ 13 տարվա մեջ 6 անգամ դարձել է Պրեմիեր Լիգայի չեմպիոն, մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան և Անգլիայի գավաթը, ինչպես նաև՝ երեք անգամ Լիգայի գավաթը:

Նախորդ մրցաշրջանի ավարտին «Յունայթեդը» Ֆերդինանդին նոր պայմանագիր չառաջարակեց, և վետերանն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով միացավ ՔՊՌ-ին: Ռիոն չկարողացավ «ռեյնջերների» համար դառնալ կարևոր ֆուտբոլիստ:

Այսօր 36-ամյա Ֆերդինանդը, ով Անգլիայի ազգային հավաքականում մասնակցել է 81 հանդիպման, հայտարարեց, որ խաղակոշիկները կախում է մեխից:

-18 տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլում լինելուց հետո այժմ ես զգում եմ, որ հեռանալու ճիշտ պահն է,- ասել է Ֆերդինանդը: BT Sport