• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռյո Միյաչին հնարավոր է բաց թողնի մրցաշրջանի մնացած հատվածը

Ռյո Միյաչի«Ուիգանի» վինգեր Ռյո Միյաչին ամենայն հավանականությամբ վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:

Անցած շաբաթ օրը «Ուիգանը», հյուրընկալվելով «Էվերթոնին», 0:3 հաշվով հաղթանակ տոնեց և դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ: Միյաչին այս հանդիպմանը փոխարինման դուրս եկավ, սակայն չխաղաց մինչև վերջ: Նա վնասվածք ստացավ՝ բախվելով գովազդային վահանակին:

Հիշեցնենք, որ 20-ամյա ճապոնացին «Արսենալի» ֆուտբոլիստ է, սակայն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ուիգանում»: Արժի ընդունել, որ մրցաշրջանն անհաջող է Միյաչի համար: Երեք ամիս նա բացակայում էր կոճի վնասվածքի պատճառով և վերջերս էր դաշտ վերադարձել:

Ակումբի թվիթերյան էջը հայտնում է, որ բուժզննման վերջնական արդյունքները դեռ հայտնի չեն: Սակայն գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կարծում է, որ մրցաշրջանն ավարտված է Ռյոյի համար:

Հետաքրքիր փաստեր