• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մանչինի. «Անցած մրցաշրջանում մենք ավելի լավ հանդես եկանք Չեմպիոնների Լիգայում»

Ռոբերտո Մանչինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին խաղից հետո, որում «քաղաքայինները» նվազագույն հաշվով զիջեցին Դորտմունդի «Բորուսիային», ամփոփել է իր թիմի ելույթները Չեմպիոնների Լիգայում:

-Այսօր մենք չէինք խաղում հաջորդ փուլի ուղեգրի համար: Ո՛չ, մենք այն վաղուց ենք կորցրել: Այսօր մենք փորձում էինք մեր կարգը ապացուցել, սակայն մեզ ինչ-որ բան չբավականացրեց: Մենք ունեինք գոլ խփելու հնարավորություն, սակայն անել դա, այդպես էլ չկարողացանք:

Այսօրվա մեր նպատակն էր դուրս գալ Եվրոպա Լիգա: Ինչի համար գոլեր էր պետք:

Մյուս կողմից, եվրոգավաթներից դուրս մնալը մեզ կօգնի լավ հանդես գալ Պրեմիեր Լիգայում: Այժմ մենք կարող ենք կենտրոնանալ միայն Անգլիայի առաջնության վրա:

Անցած մրցաշրջանում մենք ավելի լավ հանդես եկանք Չեմպիոնների Լիգայում: Իհարկե, այս տարի մեզ շատ բարդ խումբ էր բաժին ընկել:

«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը միանգամայն տարբեր է լինելու: Մեզ շատ բարդ խաղ է սպասվում: Մեզ հիմա պետք է, որ մի քանի ֆուտբոլիստներ շարք վերադառնան մինչև դերբին,- Մանչինիի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Թեմատիկ նորություններ