• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մանչինի. «Նասրին ավելիին է ընդունակ»

Մանչինի և Նասրի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին թիմի կիսապաշտպան Սամիր Նասրիին խորհուրդ է տվել ավելի շատ աշխատել, որպեսզի ամբողջությամբ օգտագործի իր բարձր որակները: Նասրին, ով 2011թ-ին 24 մլն ֆունտով «Արսենալից» տեղափոխվեց «Սիթի», դեռևս չի կարողանում ցուցադրել այն վառ խաղը, որով աչքի էր ընկնում «Արսենալում»:

Ընթացիկ մրցաշրջանում Նասրին «Սիթիի» կազմում ընդամենը երկու գնդակ է խփել: Սակայն Մանչինին համոզված է, որ ֆրանսիացու պոտենցիալը շատ ավելի բարձր է:

-Իմ կարածիքով մենք խոսում ենք շատ բարձր կարգի ֆուտբոլիստի մասին: Եթե նա ցանկանա, ապա կարող է փոխել ցանկացած խաղի ելքը: Նա մի շարք փայլուն խաղեր է անցկացրել «Սիթիում», սակայն նա ավելիին է ընդունակ:

Չեմ կարծում, որ նրա առաջ ինչ-որ խոչընդոտ կա: Երբ խոսքը գնում է այնպիսի ֆուտբոլիստների մասին, ինչպիսին Նասրին, Յայան և Սիլվան են, ապա կարող ենք վստահ ասել, որ նրանք ունակ են փոխելու ցանկացած խաղի ելք,- Մանչինիի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Հետաքրքիր փաստեր