• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մարտինես․ «Մենք կարող էինք գլխավորել մրցաշարային աղյուսակը»

Ռոբերտո Մարտինես«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը վստահ է, որ եթե իր թիմը չսխալվեր մրցաշարի մեկնարկում, ապա այս պահին իրենք կգլխավորեին մրցաշարային աղյուսակը:

Այս պահին «Էվերթոնը» վաստակած 12 միավորով զբաղեցնում է ընդամենը 7-րդ հորիզոնականը և 4 միավոր է զիջում առաջատար «Արսենալին»:

Ինչպես հայտնի է, «Էվերթոնը» նոր մրցաշրջանը սկսեց երեք խաղում ոչ-ոքի խաղալով, որից հետո Մարտինեսի սաները հաղթանակներ տարան և մինչև «Մանչեսթեր Սիթիին» հանդիպելը Պրեմիեր լիգայի միակ անպարտելի թիմն էին:

-Կարծում եմ՝ մեր խաղով մենք ավելի բարձր հորիզոնականի էինք արժանի: Առաջին երեք խաղում, որոնք ոչ-ոքի ավարտեցինք, մենք ավելի լավ էինք խաղում և արժանի էինք հաղթանակի,- EvertonTV-ին տված հարցազրույցում ասել է Մարտինեսը: