• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մարտինես․ «71 միավորը մեզ կտա Չեմպիոնների Լիգայի ուղեգիր»

Ռոբերտո Մարտինես«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կիսվել է իր կանխատեսումներով, որը իրականանալու դեպքում իրենք տեղ կունենան Չեմպիոնների Լիգայի գոտում:

Այս պահին «Էվերթոնը» գտնվում է 5-րդ տեղում՝ 13 տուրից հավաքելով 24 միավոր: Մարտինեսը ուսումնասիրել է վերջին 10 տարիների ընթացքում «Էվերթոնի» վիճակագրությունը և եկել այն եզրահանգման, որ Չեմպիոնների Լիգայի մասնակցության համար իրենք պետք է մրցաշրջանի վերջին 11 խաղերից յուրաքնաչյուրում հավաքեն 1.94 միավոր:

-Լավագույն քառյակի շեմը 70 միավորն է: Եթե մենք հավաքենք 71 միավոր, ապա Չեմպիոնների Լիգային մասնակցելու հնարավորություն կունենանք: Այս պահին ես կարող եմ հստակ ասել, որ լավագույն քառյակում տեղ գտնելու համար պետք է վերջին 11 խաղերից յուրքանաչյուրում հավաքել 1.94 միավոր:

Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և կփորձենք հավաքել 71 միավոր,- ասել է Մարտինեսը: Daily Mirror

Հետաքրքիր փաստեր