• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոդվելը հույս ունի մրցաշրջանի մնացած հատվածում օգնել «Սիթիին»

Ջեք Ռոդվել«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Ռոդվելը ապաքինվում է և հույս ունի շարք վերադառնալ մինչև մրցաշրջանի ավարտը և օգնել իր թիմին տիտղոս նվաճել:

Վերջերս «Աստոն Վիլլայի» հետ կայացած խաղում Ռոդվելը նորից ծնկատակի ջիլի վնասվածք ստացավ: Դեռ հայտնի չէ, թե ինչքան կտևի նրա վերականգնումը, սակայն անձամբ Ջեքը տրամադրված է օգնել իր թիմին Անգլիայի գավաթում և Պրեմիեր Լիգայի վերջին խաղերում:

-Չեմ ուզում գայթակղել ճակատագրին, սակայն հույս ունեմ շարք վերադառնալ մի քանի շաբաթից: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել մեր երկրպագուներին, որոնք աջակցում են ինձ և այս կերպ բարձրացնում տրամադրությունս:

Հուսամ՝ կկարողանամ կատարել իմ դերը մրցաշրջանի մնացած հատվածում և օգնել թիմին տիտղոս նվաճել,- հայտնել է Ռոդվելը «քաղաքայինների» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:

Ավելացնենք, որ վնասվածքների պատճառով ընթացիկ մրցաշրջանում Ռոդվելն ընդամենը 11 հանդիպման է մասնակցել:

Հետաքրքիր փաստեր