• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոնալդու. «Ես չտոնեցի «Յունայթեդի» դարպասին խփած գնդակը՝ հարգելով ակումբին և երկրպագուներին»

Քրիշտիանու Ռոնալդու«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պատմել է իր զգացմունքների մասին «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղի ժամանակ:

Երեկ երեկոյան արքայական ակումբը հյուրընկալվել էր «Մանչեսթեր Յունայթեդին» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում: Երկու ակումբների միջև կայացած հանդիպումն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով, իսկ «Յունայթեդը» դուրս մնաց հետագա պայքարից:

-Ես չտոնեցի «Յունայթեդի» դարպասին խփած գնդակը՝ հարգելով ակումբին և երկրպագուներին: Սա իմ երկրորդ տունն է, որտեղ առաջվա պես խաղում և աշխատում են ինձ թանկ մարդիկ: Այստեղ ես շատ երջանիկ եմ եղել:

Ես իմ աշխատանքն եմ կատարել: «Ռեալը» հաղթեց: Շատ գոհ եմ, որ ամեն ինչ հենց այսպես դասավորվեց: Հիանալի զգացմունքներ ունեի, սակայն պարզապես չեմ կարող արտահայտել դրանք այստեղ,- ասել է Ռոնալդուն: