• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոնալդու. «Շատ կցանկանայի գոլ խփել «Օլդ Թրաֆորդում»

Կրիշտիանու Ռոնալդու«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ հույս ունի գոլ խփել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի ժամանակ «Օլդ Թրաֆորդում»: Երեքշաբթի երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալի արքայական ակումբին:

-Ես շատ կցանկանայի գոլ խփել «Յունայթեդի» դարպասը «Օլդ Թրաֆորդում»: Դա գեղեցիկ կլիներ: Չգիտեմ, թե ինչպես կտոնեմ այդ գնդակը: Հավանաբար ամեն ինչ ինքնաբերաբար կլինի: Սակայն ես շատ կցանկանայի գոլ խփել:

Համոզված եմ, որ «Յունայթեդի» երկրպագուներն ինձ ջերմ կընդունեն: Ես այնտեղ երկար տարիներ եմ անցկացրել: Չեմ կասկածում, որ սա այն մարզադաշտերից է, որտեղ ինձ ամենաշատը կաջակցեն: Մանչեսթերում հիանալի ժամանակ եմ անցկացրել,- հայտնել է Ռոնալդուն: