• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոուզը ներողություն է խնդրել «Տոտտենհեմից»

«Տոտտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Դենի Ռոուզը ներողություն է խնդրել «Տոտտենհեմից»՝ ակումբի տրանսֆերային քաղաքականությունը քննադատելու համար։

Օրեր առաջ անգլիացին, ում ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Յունայթեդը», հայտնեց, որ «Տոտտենհեմը» պետք է ակտիվ լինի տրանսֆերային շուկայում և մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստիներ գնի, այլապես ինքը պատրաստ կլինի դիտարկել կարիերան այլ ակումբում շարունակելու տարբերակները։ Այդ հայտարարությունը դուր չէր եկել ակումբի երկրպագուներին, որոնք սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն էին հայտնել։

27-ամյա Ռոուզն, որն այժմ ապաքինվում է ծնկի վնասվածքից, հաղորդագրությամբ դիմել է ակումբին և երկրպագուներին։

-Ունենալով ժամանակ մտածելու իմ խոսքերի մասին՝ հասկացա, որ դա հիվանդ դատողություն էր։ Ցանկանում եմ ներողություն խնդրել ակումբից, ղեկավարից, մարզչից, իմ թիմակիցներից և երկրպագուներից։

Ցանկանում եմ նաև հաջողություն մաղթել տղաներին «Նյուքասլի» դեմ խաղում,֊ ասել է Ռոուզը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Տոտտենհեմը» զբաղեցրեց 2֊րդ հորիզոնականը, սակայն մինչ այժմ ֆուտբոլիստ չի գնել։