• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոջերսը դժգոհ է «Լիվերպուլի» պաշտպանությունից

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Բազելից» կրած պարտության պատճառը ստանդարտների ժամանակ պաշտպանությունում թույլ տված սխալներն էին:

Երեկվա խաղի ելքը վճռեց Մարկո Շտրելերի միակ գոլը: Այս խնդիրը «կարմիրների» համար առաջինը չէր և դա անհանգստացնում է Ռոջերսին:

-Մենք լավ հնարավորություններ ունեցանք և կարող էինք խաղն ավարտել մեզ ձեռնտու արդյունքով: Սակայն անկյունայինների ժամանակ մենք շատ վատ էինք պաշտպանվում: Դա առաջին դեպքը չէ:

Կարծում եմ մենք պետք է խոսենք այդ մասին, վերլուծենք ստանդարտների ժամանակ մեր գործողությունները: Նման իրավիճակներում կարևորն առաջինը գնդակին դիպչելն է, և ասյտեղ է մեր գլխավոր խնդիրը,- ասել է Ռոջերսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր