• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոջերսը լուրջ նշանակություն չի տալիս Ստերլինգի նկատմամբ «Ռեալի» ունեցած հետաքրքրությանը

Ռահիմ Ստերլինգ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ լուրջ նշանակություն չի տալիս այն խոսակցություններին, որոնք երիտասարդ աստղ Ռահիմ Ստերլինգի անունը կապում են Մադրիդի «Ռեալի» հետ:

Լուրերի համաձայն, 19-ամյա Ստերլինգն ակումբում և Անգլիայի ազգային հավաքականում իր խաղով արժանացել է «արքայական ակումբի» ուշադրությանը:

Ռահիմը համարվում է իսպանական գրանդի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի տրանսֆերային նպատակներից գլխավորը, սակայն Ռոջերսը հանգիստ է վերաբերվում այդ խոսակցություններին:

-Այս պահին Ռահիմով կարող է հետաքրքրվել աշխարհի ցանկացած ակումբ: Ես դրան հանգիստ եմ վերաբերվում,- ասել է Ռոջերսը: Goal

«Կարմիրների» մարզիչը նաև հայտնել է, որ Ստերլինգը կմասնակցի շաբաթ օրը «Էվերթոնի» հետ դերբիին, չնայած որ երեքշաբթի օրը 120 րոպե խաղաց Լիգայի գավաթում՝ «Միդլսբրոյի» դեմ:

Հետաքրքիր փաստեր