• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոջերսը նոր պայմանագիր է ստորագրել «Լիվերպուլի» հետ

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է Բրենդան Ռոջերսի հետ նոր պայամանագրի ստորագրման մասին:

2012թ-ին գլխավորելով «Լիվերպուլը»՝ Ռոջերսն առաջին տարում «կարմիրների» համար ապահովեց ընդամենը 7-րդ հորիզոնականը: Սակայն ղեկավարությունը հավատաց նրան և աշխատանքը շարունակելու հնարավորություն տվեց:

2013/14 մրցաշրջանի ընթացքում Ռոջերսը շարունակցեց զարգացնել «Լիվերպուլի» խաղը և արդյունքում մերսիսայդցիները մինչև վերջին տուրը պայքարեցին չեմպիոնության համար և զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը՝ Չեմպիոնների Լիգային մասնակցելու հնարավորություն ստացան:

41-ամյա հյուսիսիռլանդացու նախորդ պայմանագրի լրանալուն մեկ տարի կար, և այսօր հայտնի դարձավ, որ Ռոջերսը նոր՝ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:

-Ինձ համար մեծ պատիվ է այս մեծ ակումբում աշխատանքը շարունակելու առաջարկ ստանալը: Ես ուրախ եմ այն ամենի համար, ինչ մեզ հաջողվեց ստեղծել վերջին երկու տարիների ընթացքում,- ասել է Ռոջերսը:

Հետաքրքիր փաստեր