• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոջերսը նոր պայմանագրի հարցում համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մոտ է ակումբի հետ նոր՝ 4-ամյա պայմանագիր ստորագրելուն: Վերջին շաբաթն այնքան էլ հեշտ չէր Ռոջերսի համար: «Չելսիից» կրած տնային պարտությանը (0:2) հաջորդեց «Կրիստալ Փելեսի» հետ ոչ ոքին (3:3), երբ խաղի ընթացքում «կարմիրները 3 գնդակի առավելություն ունեին:

Այս երկու խաղերը «Լիվերպուլին» գործնականում դուրս թողեցին Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարից, սակայն չփոխեցին Ռոջերսի պայմանագիրը երկարաձգելու՝ ակումբի ղեկավարների մտադրությունը:

The Telegraph-ի հաղորդմամբ, կողմերն սկզբունքային հարցերում համաձայնության են եկել: Նոր պայմանագրի ստորագրում կարող է լինել մինչև «Նյուքասլի» դեմ կիրակի օրվա խաղը:

Աղբյուրի հաղորդմամբ, Ռոջերսին սպասվում է աշխատավարձի զգալի բարձրացում: Հյուսիսիռլանդացի մասնագետը տրանսֆերների համար կստանա 60 մլն ֆունտ:

Հետաքրքիր փաստեր