• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոջերսը չի պատրաստվում գլխավորել «Յունայթեդը»

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» նախկին մարզիչ Բրենդան Ռոջերսը բացառել է իր հայտնվելը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում։

Հոկտեմբերին «Լիվերպուլից» հեռացվելուց հետո Ռոջերսն մինչ այժմ չի կարողացել նոր աշխատանք գտնել։ Նրա անունը հաճախ է հայտնվում մարզիչ չունեցող ակումբների մասին բուքմեյքերական խաղադրույքների ցանկում։

43-ամյա հյուսիսիռլանդացին «Յունայթեդում» Լուի վան Գալին փոխարինողների ցուցակում չէ և խորհուրդ է տալիս իր համար ռիսկային խաղադրույք չկատարել։

-Երբ մարզում ես «Լիվերպուլն», ապա գիտես, որ քո համար «Մանչեսթեր Յունայթեդի» դռները փակ են։ Տեսնում եմ, որ շատերն են քննադատում Վան Գալին, սակայն նա վաղուց է ֆուտբոլում։ Նա ստեղծել է 1995թ-ի «Այաքսը», որի մասին երկար տարիներ խոսվեց, որը իսկապես հարձակվողական ֆուտբոլ էր խաղում։

Կարծում եմ՝ խնդիրը ֆուտբոլիստների մեջ է։ Տեսեք «Յունայթեդի» կազմը։ Նրանց թվում կա՞ այնպիսի ֆուտբոլիստ, որը կզարմացնի ձեզ, ինչպես որ նրանց նախորդ թիմերում էր։ Դա խնդիրներից մեկն է,- ասել է Ռոջերսը։ talkSPORT

Հետաքրքիր փաստեր