• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոջերսը վստահ է, որ Ստերլինգը նոր պայմանագիր կստորագրի

Բրենդան Ռոջերս Ռահիմ Ստերլինգ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վստահ է, որ իր թիմի վինգեր Ռահիմ Ստերլինգը նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ:

Օրեր առաջ «կարմիրների» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերն ակնարկեց, որ Ստերլինգի գործակալը փորձում է ավելի շահավետ պայմանագիր ստանալ: Խոսվում է, որ մերսիսայդյան ակումբը մտադիր է 19-ամյա Ստերլինգի աշխատավարձը հասցնել շաբաթական 100 հզր ֆունտի:

Սակայն Ռոջերսը լուրջ նշանակություն չի տալիս իր սանի ապագայի հետ կապված տարբեր խոսակցություններին և վստահ է, որ Ռահիմը, ով այժմ վաստակում է շաբաթական 30 հզր ֆունտ, երջանիկ է «Էնֆիլդում»:

-Ես միանգամայն վստահ եմ, որ նա կմնա ակումբում: Չեմ կարծում, որ այլ տարբերակ կլինի: Նա լավ գործակալ ունի, ով հասկանում է, որ Ռահիմի համար լավագույն ակումբը սա է:

Տղան երջանիկ է այստեղ և ոչ մի հետին միտք չունի, բացի «Լիվերպուլում» իր ելույթները շարունակելը,- ասել է Ռոջերսը: Liverpool Echo

Հետաքրքիր փաստեր