• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոսիցկին այս շաբաթ նոր պայմանագիր կստորագրի «Արսենալի» հետ

Տոմաշ Ռոսիցկի«Արսենալի» կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին մինչև շաբաթվա ավարտը նոր պայմանագիր կստորագրի իր ակումբի հետ:

33-ամյա չեխի ներկայիս պայմանագիրը կլրանա արդեն այս մրցաշրջանի ավարտին, սակայն «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը և հենց Տոմաշը չեն թաքցնում պայմանագիրը երկարաձգելու իրենց ցանկությունը:

Հաշվի առնելով Ռոսիցկիի տարիքը, կարելի է ենթադրել, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի 12 ամսվա համար:

-Արսեն Վենգերը ցանկանում է, որ ես մնամ: Նա ցանկանում է, որ մեր համագործակցությունը շարունակվի: Ես նույնպես ցանկանում եմ մնալ: Հուսով եմ՝ ամեն ինչ կհստակեցվի մոտական օրերի ընթացքում,- չեխական CTK լրատվական գործակալությանը հայտնել է Ռոսիցկին: