• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռունին կվերականգնվի մինչև «Սանդերլենդի» դեմ խաղը

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող  Ուեյն Ռունին, ով երեկ բաց է թողել «Շախտյորի» դեմ Չեմպիոնների Լիգայի խաղը, պետք է վերականգնվի մինչև շաբաթ օրը կայանալիք «Սանդերլենդի» դեմ Պրեմիեր Լիգայի խաղը:

Դոնեցկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ (1:1) Ռունին անսպասելիորեն չհայտնվեց «կարմիր սատանաների» կազմում, և նրա բացակայությունը միանգամից մտավախություն առաջացրեց ոչ միայն «Յունայթեդի», այլև Անգլիայի հավաքականի մոտ, որը շուտով պետք է խաղա Լեհաստանի և Չեռնոգորիայի հավաքականների դեմ:

Սակայն, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն հայտնել է, որ այդ մտավախություններն անտեղի են: Չնայած նրա,  որ Ուեյնը հարված է ստացել մարզման ժամանակ, մինչև շաբաթ օրը կայանալիք խաղը նա կվերականգնվի:

-Լուրջ բան չկա: Ուղղակի նրա սրունքն ուռել է Դենիել Ուելբեքի հետ բախվելու ժամանակ: Ես հույս ունեմ, որ նա կապաքինվի մինչև հաջորդ խաղը,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր