• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռունին ճանաչվել է Անգլիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին ճանաչվել է Անգլիայի ազգային հավաքականի 2014թ-ի լավագույն ֆուտբոլիստ:

Այն բանից հետո, երբ Սթիվեն Ջերարդն ավարտեց ելույթները միջազգային ասպարեզում, հենց Ռունին ստացավ «երեք առյուծների» ավագի թևկապը: Նախորդ տարի նա ազգային հավաքականում դարձավ վեց գոլի հեղինակ:

Բացի այդ, 29-ամյա անգլիացին 2014թ-ին անցկացրեց հավաքականում իր 100-րդ խաղը և ազգային հավաքականում խփած գոլերի քանակով մոտեցավ Բոբբի Չարլթոնի ռեկորդին: Այժմ Ռունիի անվան դիմաց 46 գոլ կա և ևս 4 գոլ խփելու դեպքում նա կդառնա Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:

Զարմանալի չէր, որ «երեք առյուծների» երկրպագուները հենց Ռունիին ճանաչեցին 2014թ-ի լավագույն ֆուտբոլիստ: Ռունին ստացել է քվեարկության ձայների 27 տոկոսը՝ առաջ անցնելով «Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեքից (11%) և «Լիվերպուլի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգից (6%):

Հետաքրքիր փաստեր