• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռունին տպավորված է «Լիվերպուլի» հարձակման գծով

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին խոստովանել է, որ ընթացիկ մրցաշրջանում իրեն տպավորել է «Լիվերպուլի» հարձակման գիծը:

Կիրակի օրը «Յունայթեդը» և «Լիվերպուլը» միմյանց կհանդիպեն «Օլդ Թրաֆորդում»: Այս պահին «կարմիր սատանաներն» իրենց սկզբունքային մրցակցից հետ են 11 միավորով:

Ռունիի կարծիքով, «Լիվերպուլի» հաջողությունները հնարավոր դարձան փայլուն հարձակման գծի շնորհիվ:

-«Լիվերպուլը» փայլուն է անցկացնում այս մրցաշրջանը: Ամենից շատ ինձ տպավորել է նրանց հարձակման գիծը: Սուարեսը և Սթարիջը Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուներն են և նրանք հիանալի համագործակցում են:

Սակայն նրանք այլ ֆուտբոլիստներ էլ ունեն, ովքեր լավ մարզավիճակում են գտնվում, օրինակ՝ Ստերլինգը, Հենդերսոնը և Ջերարդը: Նրանք վտանգավոր են գործում հակագրոհների ժամանակ: Մենք պետք է շատ զգոն լինենք պաշտպանությունում:

Մենք պարզապես պետք է խաղանք մեր ֆուտբոլը և այդ դեպքում կհասնենք դրական արդյունքի,- մանկունյանցիների պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ռունին:

Հետաքրքիր փաստեր